Բավ է պառակտվել
15-08-2014 15:06

Ադրբջանցիները հայ զինվորի կոմից վզակոթին ստացան. (ASALA) նախկին մարտիկ

Հայկական բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված առաջադրանքները առանց երրորդ կողմի միջամտության: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) նախկին մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, սակայն պատրաստ է պատերազմի: Եվ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչպես ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, այնպես էլ սփյուռքը պատրաստ են իրենց զինվորների կողքին կանգնել: Սակայն Ժամկոչյանի կարծիքով, պատերազմ չի լինի:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին, ներքին լսարանին հասցեագրված Բաքվի հերթական ներկայացումն է: Ադրբեջանական իշխանությունները փորձեցին ցույց տալ իրենց ժողովրդին, թե իբր իրավիճակի տերն են: Սակայն նրանք չէին ենթադրում, որ հայ երիտասարդ զինվորների կողմից վզակոթին կստանան», - եզրափակեց Ժամկոչյանը: