Բավ է պառակտվել
16-06-2014 11:13

Թուրքիայում սպանվել է Հայաստանի 1 քաղաքացի,իսկ 2-ը վիրավորվել են

Հունիսի 14-ի երեկոյան,  Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով անհայտ անձինք դանակահարել և մարմնական վնասվածք են պատճառել Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացել է, տեղեկացնում է «TRT հաբեր»-ը:  Ըստ աղբյուրի`  սպանվածը  36-ամյա Համբարձում Հարությունյանն է: Նրա որդին` 11-ամյա Գառնիկ Համբարձումյանը և ընկերը` 30-ամյա Մարտինը (ազգանունը նշված չէ) դանակահարվել են: Վիրավորները շտապ հոսպիտալացվել են: Տուժողներից Մարտինը Ստամբուլի ոստիկանությանը հայտնել է, որ իրենց վրա հարձակվել էր երեք հոգանոց մի խումբ, իսկ դանակահարությունից անմիջապես հետո դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: