Բավ է պառակտվել
21-02-2014 11:08

Թուրքիայում 90 օր մնալու համար, Հայաստանը մուտքի վիազայի իրավունք է ստացել

Թուրքիա մուտք գործելու համար, Թուրքիայի նախարարների խորհուրդը հրապարակել է սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրերի ցանկը, դրանց մեջ է նաև Հայաստանը:

Թուրքիայի կառավարության պաշտոնական Resmi Gazete-ում հրապարակվել է Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումը, ըստ որի 89 երկրների քաղաքացիներ Թուրքիայի սահմանին կարող են ստանալ 30, 60 կամ 90 օր տեւողությամբ մուտքի վիզա։
90 օր տեւողությամբ մուտքի վիզա կարող են ստանալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բելգիայի, ԱՄԷ-ի, Հոլանդիայի, Իսպանիայի, Կանադայի, Հունգարիայի, Մեքսիկայի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ։
Հայաստանի, Բուրկինա Ֆասոյի, Բուրունդիի, Ջիբութիի, Գամբիայի, Կոնգոյի, Լեսոտոյի, Մադագասկարի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներն սահմանին տրվելու է 30-օրյա մուտքի վիզա։
Նշենք, որ մինչ այս էլ Հայաստանի քաղաքացիներին Թուրքիայի սահմանին տրվել է 30-օրյա բազմակի այցելության (Multi) մուտքի վիզա։