Բավ է պառակտվել
10-10-2014 15:58

Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի համոզի ռուս գործընկերներին. Եգանյան


Հայաստանի շահերից է բխում իր Ռուսաստանի միգրացիոն ծառայության «սեւ ցուցակում» հայտնված 200 հազար քաղաքացիների ճակատագրի մասին հոգալը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա վստահ է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի համոզի ռուս գործընկերներին. այդ մարդկանց մեծամասնությունը հանցագործներ չեն եւ վտանգավոր չեն հասարակության համար: Հետեւաբար, 3 տարի ժամանակով մուտքի արգելքը ոչ ադեկվատ պատիժ է նրանց համար:
«Նրանց մեծամասնությունը պարզապես 2 – 3 անգամ փողոցն անցել են կարմիր լույսի տակով կամ էլ ժամանակին չեն վճարել տուգանքը: Իհարկե, նրանք պարտավոր են հետեւել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են: Սակայն Հայաստանը կարող է ջանքեր գործադրել, նրանց համար միջնորդել: Առավել եւս, որ Ռուսաստանը նախկինի պես շահագրգիռ է միգրանտների հոսքի հարցում. սեփական աշխատանքային ռեսուրսներն այնտեղ շարունակվում են կրճատվել», - հավելել է Եգանյանը: