21-03-2014 10:50

ՀՀ-ն միջազգային որոնողական թիմ կունենա

Հայաստանի ԱԻՆ-ը՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում, մարտի 19-20-ին «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով վարժանք է անցկացրել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված վարժանքը կարեւոր քայլ է` INSARAG-ի որակավորումն անցնելու ճանապարհին։ Վարժանքի ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական եւ նյութատեխնիկական ապահովումը։ Վարժանքին մասնակցում էր 49 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը։ Վարժանքի ամբողջ ընթացքին հետեւում էին Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայության երկու փորձագետներ։ 36 ժամ անընդմեջ տեւած վարժանքի գործողությունները ծավալվել են ԱԻՆ շենքում, ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի տարածքում, «Լուսակերտ» ուսումնական բազայում եւ Արզնու ձորում։ Մարտի 20-ին վարժանքի ընթացքին հետեւելու նպատակով ԱԻ նախարար Արմեն Երիցյանն եղել է վարժանքի բոլոր տեղամասերում։ Նախարարը մասնակցել է վարժանքի բազայում խաղարկված խորհրդակցությանը, հետեւեց թիմի կառավարման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։ Վարժանքի արդյունքներն ամփոփվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում։