Բավ է պառակտվել
24-01-2014 18:26

Հայաստանը կամրապնդի անվտանգության համակարգերը, հատկապես Թուրքիայի նկատմամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի հերքել այն տեղեկատվությունը, որ Հայաստանը ձեռք կբերի ՛՛Իսկանդեր-Էմ՛՛ տեսակի հրթիռներ:

Նա նշել է, որ ինչ վերաբերում է հեռահար միջոցներին և գերճշգրիտ միջոցներին, այդ պայմանավորվածությունները գտնվում են ուժի մեջ, և  2014 թվականին վերջնականապես կհասցնենք իր վերջնագծին հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված, նաև  ներքին պայմանավորվածությունների համաձայնությամբ, այդ համաձայնագիրը շրջանակային է: Քանակական, որակական և գնային համաձայնությունները ձեռք են բերվում երկկողմանի շրջանակներում:

Նշենք, որ «Իսկանդեր - Էմ» տեսակի հրթիռները համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներից, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ գործընկեր պետությունների և հատկապես ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ամրապնդվել է Հայաստանի անվտանգության համակարգը հատկապես Թուրքիայի ուղղությամբ: