Բավ է պառակտվել
06-08-2014 17:12

Հայաստանը և Բելառուսը տեղեկատվության պաշտպանության մասին համաձայնություն կստորագրեն

Հայաստանը եւ Բելառուսը գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնություն կստորագրեն: Փաստաթղթի նախագիծը սատարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ԲեՊԱՆ»-ը՝ վկայակոչելով պետության մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է, բանակցությունների նախագծի համաձայնության եւ դրա ստորագրման համար լիազորված է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն: