Բավ է պառակտվել
23-04-2014 14:24

Հայաստանում վարորդները տուգանվում են չափազանց ՛՛թանկ՛՛. ԲՀԿ պատգամավոր

Այսօր, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խախտումներ կատարած վարորդների տուգանքների դրույքաչափերին: Ըստ նրա չկա աշխարհում մի երկիր, որտեղ տուգանքները լինեն այդքան անհամաչափ, որքան ՀՀ քաղաքացիների եկամուտների հետ համեմատականում: 

՛՛Պաշտոնական վիճակագրության համաձայն` մեկ միլիոն մարդ այսօր ապրում է աղքատության սահմանագծի վրա, էլ չեմ խոսում, թե որքանն է ապրում այդ սահմանագշից ներքև: Այնպես որ 30 հազար տուգանքը չի կարող լինել համաչափ….. բայց ես նաև ասեմ, որ եթե մեծ զոհաբերությամբ այդ տուգանքը դառնա 25 հազար դա էլ խնդրի լուծում չի՛՛,-նշեց նա ու հավելեց. ՛՛Ոնց պտտվում եմ, բացի նրանից, որ ինչ -որ մի ընկերություն պետք է գերշահույթ ստանա ոչ մի այլ բան մտքիս չի գալիս՛՛:

ԲՀԿ-ական պատգամավորը հարց ուղղեց. ՛՛Մտածե՞լ եք, թե ինչպես է 40 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը վճարելու, օրինակ, երեսուն հազար դրամ տուգանք: Եթե տուգանքները համաչափ են, ապա ինչու է Հրայր Թովմասյանը հայտարարում, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և խնդիրը ուսումնասիրվում է: Դուք ասում եք համաչափ է, ես էլ ասում եմ` խելագարության հասնող անհամաչափ է՛՛:

Անդրադառնալով այն խնդրին, որ անընդհատ բարձրաձայնվում է, թե ՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ ՍՊԸ-ն մեծ ներդրումներ է կատարել, շատ աշխատանք է տարել և այլն, Ն.Զոհրաբյանը ծիծաղելի համարեց նման խոսակցությունները և ավելացրեց, թե կառաջարկի իր գործընկերներին փոփոխություն կատարել պարգևների մասին օրենքում և ՛՛անձնազոհության մեդալ տալ այդ կազմակերպությանը՛՛. ՛՛Գերշահույթներ են ապահովվում, ինչի՞ մասին է խոսքը՛՛:

Հակադարձեց նաև ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի այն հայտարարությանը, թե արագաչափ սարքերի ու տեսախցիկների շնորհիվ նվազել են մահվան ելքով վթարները. ՛՛ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը չի նվազել, խայտառակ վիճակ է՛՛,- ընդգծեց նա:

Ն.Զոհրաբյանն ասաց նաև, որ եթե այս լսումների արդյունքում լրջագույն փոփոխություններ չարվեն, ապա կստացվի, որ սա հերթական ՛՛գալոչկայի՛՛ համար հրավիրված լսումներ էին: