Բավ է պառակտվել
08-07-2014 13:32

Հայաստանում ՛՛Ընդվզում՛՛ շարժումը խոստանում է անհնազանդություն

Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվացել է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը: Քաղաքացիական ընդվզումներին նպաստում են թանկացումները: Առանց այդ էլ Հայաստանում աշխատավարձը բավականին քիչ է և դրա համեմատ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը պարզապես սոցիալական բեռ է ավելացնում: Թանկացումները ստիպեցին, որպեսզի Հայաստանում բացվի ևս մեկ շարժում:
՛՛Ընդվզում՛՛ շարժման հիմնադիրն է հրապարակախոս Կարեն Թումանյանը: Նա փաստում է, որ իր շարժումն արդեն 300 անդամ ունի:
Թումանյանը նշում է, որ ակտիվ և համառ գործունեությամբ հատկապես աչքի ընկավ ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը, սակայն ինչպես երևաց, կառավարությունն էլ ավելի հնարամիտ դուրս եկավ:
՛՛Ընդվզում՛՛ շարժումն առաջին անգամ պայքարի կոչ կանի հուլիսի 18-ին, ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ, այստեղ նրանք կփորձեն քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարության գործունեությանը, Թումանյանը հնի և նորի միջև տարբերություն չի նկատում:
՛՛Ընդվզում՛՛ շարժման հիմնադիրը վստահեցնում է, որ իրենք լինելու են անհանդուրժող, քանի որ Հայաստանն աստիճանաբար կործանվում է հանդուրժողականության հետևանքով: