11-08-2014 17:44

Հայաստանում պոչամբարների վերամշակման հանդեպ հետաքրքրություն կա

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում արդեն հետաքրքրություն է ծագում պոչամբարների կրկնակի վերամշակման հանդեպ:

«2012թ.-ից գործող հանքերի պոչամբարները կարող են առանձնացվել որպես տեխնածին հանքավայրեր եւ շահագործվել: Նման հետաքրքրվածություն արդեն կա, եւ Սոտքում նման աշխատանքներ արդեն տարվում են», - հավելել է նա:

Նկատենք, որ դեռեւս խորհրդային մասնագետներն են մատնանշել պոչամբարների վերամշակման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը: Դեռ այն ժամանակ վերլուծվել էր նաեւ ոչ միայն հազվագյուտ մետաղների, այլեւ որակյալ ցեմենտի հումքի հեռանկարը: