Բավ է պառակտվել
05-10-2013 14:10

Եղանակը կցրտի

Երևանում հոկտեմբերի 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Հոկտեմբերի 5-6-ին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այսօր ցերեկը սպասվում է +15, երեկոյան` +11, իսկ գիշերը` +8 աստիճան տաքություն: Հաջորդող երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը կնվազի 2 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետ ծառայությունը: