Բավ է պառակտվել
04-03-2014 12:04

Հայաստանում գործազուրկները հիմնականում բարձրագույն կրթությամբ են

Այսօր «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը (EV Consulting) և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ժամանակ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նշեց, որ Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, և գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն.

Նա նշեց, որ բարձրագույն կրթություն ունեցող բնակչության մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ կազմում է 50%: Գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժնով Հայաստանը մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին՝ 19%:

«Հայաստանում նկատվում է ավելի ուշագրավ երևույթ՝ աշխատուժի մեջ չընդգրկված, բայց բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժինը: Սա կրթության «ձևական բնույթի» մասին է խոսում, «դիպլոմի» որպես որոշակի սոցիալական կարգավիճակի արտահայտման լայն տարածումը երկրում»,– ասվում է զեկույցում:

Ըստ Հերգնյանի երբեք չաշխատած շրջանավարտներից շատերի մոտ գործազրկությունը հիմնականում կամավոր բնույթ է կրում, երիտասարդները սա բացատրում են իրենց ցանկության բացակայության, անձնական պատճառներով կամ ժամանակ չունենալու պատճառով:

«Այս երևույթը, մասնավորապես, գերակշռում է սոցիալական գիտությունների /սոցիոլոգիա, հոգեբանություն և փիլիսոփայություն/շրջանավարտների մոտ»,- գրված է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ սա նշանակում է, որ տնտեսությունը ներդրում է կատարում ոչ արտադրողական կապիտալի բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի մեջ, որն ի սկզբանե մտադիր չէ կիրառել ձեռք բերված կրթությունը ապրանքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար: «Իրական գործազրկությունը» գերակշռում է մանկավարժության, մշակույթի և սպորտի շրջանավարտների շրջանում:

Զեկույցում նաև նշվում է, որ տնային տնտեսություններում անցկացված հարցումների համաձայն՝ գործազրկության իրական մակարդակը ներկայումս գնահատվում է մոտ 17%: