17-09-2014 14:02

Հայաստանում 1-2 երեխայից ավել չեն ցանկանում ունենալ

Հայաստանում հարկավոր է ծնելիությունը խթանել, սակայն բազմաթիվ սոցիալական խնդիրների պատճառով ծնողներն այսօր 1-2 երեխայից ավել չեն ցանկանում ունենալ: Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում ծնելիությունը լուրջ անկում է ապրել 90-ական թվականներին: Իսկ ահա 2001-ից սկսել է աճման միտում նկատվել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Կարինե Կույումջյանը նշում է, որ այս հաշվարկները անելուց հաշվի է առնվել նաև այն, որ նորածինները խոցելի են, ուստի մինչև 1 տարեկան հնարավոր են մահացություններ: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է մոտ 500 նորածնային մահ:
Բանախոսը նաև փաստում է, որ վիճակագրական այս տվյալները ներկայացնելուց հաշվի են առնվել միգրացիոն աղբյուրները:
ԱՊՀ երկրների Եվրոպական հատվածի հետ համամատած, ընդհանուր առամբ, մենք կարողանում ենք ապահովել բնական հավելաճ, ծնելիության դեպքերը մահավան դեպքերից շատ են, բայց մատահոգիչ է նաև այն, որ ծերերի թիվն է ավելանում, այսինքն Հայաստանը դառնում է ծերացող երկիր: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում առկա միգրացիային, Կույումջյանը փաստեց, որ դեռևս մեկնումները գերազանցում են ժամանումներին: Ըստ նրա՝ արտաքին միգրացիան հիմնականում եղել է և շարունակում է լինել դեպի Ռուսաստան: