10-10-2014 13:39

Ծնելիության մակարդակը Հայաստանում նվազում է. Եգանյան

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսի կա արդեն մի քանի տարի, որը կարելի է բնորոշել որպես ճգնաժամային: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Ըստ նրա՝ ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել ու ամենայն հավանականությամբ չի դադարելու մոտակա տարիներին:
Մասնագետը դա բացատրեց նրանով, որ վերարտադրողական տարիք են մուտք գործում 1990-ական թվականների սերունդը, որոնց թվաքանակը քիչ է, քան իրենց նախորդներինը: Ինչ վերաբերում է մահերին, այն ևս, ոչ շատ բարձր տեմպերով, բայց շարունակաբար աճելու է միտում ունի, ինչը շարունակվելու է առաջիկա տարիներին: Սա էլ պայմանավորված է նրանով, որ մեր բնակչության շրջանում ծերերի թիվը գնալով աճում է»:
«Կա որոշակի շեղում իրականության և պաշտոնական տվյալներ միջև: Ամուսնությունները երբեմն ավելի ուշ են պաշտոնապես գրանցվում, երբեմն էլ տեղի են ունենում ոչ իրական ամուսնալուծություններ: Շատ հաճախ ամուսնալուծությունը այդպես էլ չի գրանցվում՝ տղամարդու բացակայության կամ տնտեսական հարցերից ելնելով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միգրացիային, ապա նշեց, որ վերջին տարիներին մեկնողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը կազմում է 30 հազար մարդ, այսինքն տարեկան երկրից հեռանում է հենց այսքան մարդ:
«Միգրանտներին կարելի է բաժանել երկու խմբի՝ մարդիկ, որոնք հեռանում են երկրից չվերադառնալու մտադրությամբ և մարդիկ, որոնք ժամանակավոր աշխատանքի են մեկնել: Բայց նրանց հետ գալու հնարավորությունը հիմնականում փոքր է»,-ասաց նա: