11-09-2014 14:16

Հայաստանում բռնության ենթարկված կանայք սկսել են պայքարել

2013թ-ին Կանանց իրավունքների կենտրոնը ստացել է 1363 զանգ. կանայք սկսել են պայքարել իրենց իրավունքների համար, նրանցից շատերն այլևս չեն ցանկանում տղամարդկանց կողմից բռնության ենթարկվել: Կոտրվել են շատ ու շատ կարծրատիպեր, կանանցից շատերն այսօր սկսել են չվախենալ իրենց բռնարար ամուսիններից: Այս տվայլները փոխանցում է Կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ երբ կենտրոնում հետախոսազանգ է հնչում, առաջինը հոգեբանն է պատասխանում, քանի որ ծատ հաճախ զանգահարող կանայք լինում են ծայրաստիճան բորբոքված վիճակում, իսկ հոգեբանին հաջողվում է հանդարտեցնել կնոջը և փորձել հասկանալ նրա խնդիրը:
Հետաքրքրականն այն է, որ մասնագետներին հիմնականում զանգահարում են միջին տարիքի, ինչպես նաև տարեց կանայք, ստացվում է այնպես, որ կինը 20-30 տարի շարունակ ենթարկվել է բռնության, սակայն համարձակվել է բարձրաձայնել միայն տարիներ անց: Իսկ թե ինչպես են կանանց այս ՛՛համարձակությանը արձագանքում տղամարդիկ, հոգեբանը նշում է, որ իրենց կենտրոն զանգահարելուց հետո կանանց վիճակն կարող է էլ ավելի վատանալ, քանի որ տղամարդկանց ավելի է զայրացնում այն, որ իրենց կանայք որոշել են պայքարել:
Մասնագետները զգուշացնում են, որ ընտանիքում անհաշտությունն անմիջականորեն ազդում է երեխաների հոգեբանության վրա, նրանց մոտ. վախերի պատճառով կարող են առաջանալ բացասական երևույթներ, օրինակ՝ գիշերամիզություն, անքնություն կամ էլ նրանք ձեռք են բերում կակազելու ունակություն:բանախոսները փաստում են, որ այդուհանդերձ, կանայք սկսել են ավելի շատ դիմել իրենց, մանավանդ այն ընտանիքներում, որտեղ բռնության են ենթարկվում ոչ միայն կանայք, այլև երեխաները, ընտանիքի մայրերը հաճախ են դիմում օգնության: