Բավ է պառակտվել
16-05-2014 20:07

Հայաստանում այս տարի ջրի սակագնի թանկացում չի լինի - «Հայջրմուղկոյուղի»

Այս տարի Հայաստանում ջրի սակագնի թանկացում չի լինի, վստահեցրել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարիչ Պատրիկ Լորենը:
Այսօր «Հայջրմուղկոյուղի» ընկերության գերակա խնդիրներից են մինչև 2020 թվականը ապահովել ջրամատակարարումն ու ավելացնել ջրամատակարարման տևողությունը:

Իսկ ընկերության տնօրեն և կառավարիչ Պատրիկ Լորենի խոսքով` ընկերության գլխավոր և ամենակարևոր ձեռքբերումներից ջրամատակարարման տևողության երկարացումն է: «Շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ընկերության գլխավոր նպատակն է 2017 թվականին միջինում ապահովել 17 ժամյա ջրամատակարարում», նշել է նա:
Ինչ վերաբերում է ջրի սակագնի բարձրացմանը, ապա «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարչի խոսքով` թեև վերջին տարիներին բարձրացել են կոմունալ վճարների գները, սակայն այս տարի ջրի սակագնի թանկացման հայտ չեն ներկայացնելու: «Հետագայում դժվար կլինի առանց սակագնի բարձրացման ճիշտ կառավարել ֆինանսական գործունեությունը, սակայն եթե մինչ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ չեն ներկայացրել, ապա դա նշանակում է` այս տարի սակագնի փոփոխություն չի լինի», տեղեկացրեց Պատրիկ Լորենը: Այսօր ջրի սակագինը կազմում է 179 դրամ: