14-07-2014 17:04

Հայաստանում անհայտ խմբերը կրոնական գործունեություն են ծավալում

 

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը նշել է, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը կաղում է:

Համաձայն օրենքի, այս կամ այն կրոնական գործունեություն իրականացնող կառույցները պետք է գրանցվեն: Սակայն միջազգային իրավունքով դա պարտադիր չէ:

«Իսկ քանի որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է միջազգային իրավունքի գերակայությունը ներքին օրենսդրության նկատմամբ, հետեւաբար ընթացիկ օրենքը կի իրագործվում», - նշել է Ասցատրյանը:

Այդպիսով, նշել է նա, վերջին տարիների ընթացքում հանրապետությունում հետեւյալ պատկերն է. մի կողմից չի գրանցվել ոչ մի նոր կրոնական կազմակերպություն: Մյուս կողմից էլ` «ինչ-որ խմբեր, որոնք ոչ մի տեղ ձեւակերպված եւ ներկայացված չեն, իրականացնում են ոչ ոքի կողմից չվերահսկվող հոգեւոր գործունեություն»: Թե քանիսն են այդ խմբերը եւ կոնկրետ ինչով են զբաղվում, պարզ չէ:

«Մենք բազմիցս խոսել ենք, որ այդ միավորումների գործունեությունը անհրաժեշտ է իրավական դաշտ տեղափոխել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորվի այն, ինչ տեղի է ունենում» - ընդգծել է Ասցատրյանը, հավելելով, որ «Խղճի եւ կրոնի ազատության մասին» նոր օրինագծի նախապատրաստումը շատ դանդաղ է տեղի ունենում, իսկ օրինագիծն էլ «շարունակում է մնալ արդարադատության նախարարությունում»: