11-02-2014 16:54

Հայաստանն իր պետականությունը պետք է եվրոպական արժեքներով կառուցի. ՕԵԿ փոխնախագահ

Այսօր, հրավիրված ասուլիսին, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ներկայումս ԵՄ և Հայաստան հարաբերությունները բավականին լայն դաշտ ունեն: Ըստ նրա, Հայաստանն իր պետականությունը պիտի կառուցի եվրոպական արժեքներով:
՛՛Մենք ընդգծում ենք կառավարման մարմիններում, դատական և տնտեսական ինստիտուտների ոլորտում բարեփոխումների անցկացման կարևորությունը՛՛,-նշեց Շահգելդյանը և հավելեց, որ Մաքսային Միություն մտնելու քաղաքական հայտարարություններից հետո տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Սակայն Վիլնյուսում ստորագրված հուշագիրն ապացուցել է, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցություն կա և շարունակվելու է:
Նա նշեց, որ եվրոպացի գործընկերների հետ կան մի շարք պայմանավորվածություններ, իսկ ահա շփումը նրանց հետ փաստում է, որ կա մոտեցում և կամք՝ համագործակցությունը շարունակելու համար: Ըստ բանախոսի մենք պետք է պետականություն կառուցենք եվրոպական արժեքների հիման վրա, որոնք նաև մեր մշակույթի մի մասն են:
Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունը, որը վերաբերում էր ՄՄ-ին միանալուն, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն անհնար դարձրեց: