04-08-2014 12:48

Հայաստանի Լողափնյա Վոլեյբոլի թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

12 ուժեղագույն թիմերի հետ միասին, օգոստոսի 1-ից 3-ը, Թբիլիսիում Լողափնյա Վոլեյբոլի առաջնությանն է մասնակցել նաև Հայաստանի ՖԻՄԱ թիմը: Հայաստանն այս առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ, ուստի 4-րդ տեղը գրավելն այնքան էլ վատ արդյունք չէ:
News.gisher.ru-ի հետ զրույցում Վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշեց, որ մեր թիմը մրցել է Լատվիայի և Ուկրաինայի ուժեղագույն թիմերի հետ, ուստի-րդ տեղը գրավելն այնքան էլ վատ արդյունք չէ:
՛՛Մեզ հարկավոր է միջազգային խաղերի փորձ, ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնլու համար: Սակայն հարկավոր է գնահատել նաև այն, որ մեր թիմը բավականին ուժեղ մրցակիցներ է ունեցել և կարողացել է պատվով դուրս գալ ու գրանցել բավականին լավ արդյունքներ՛՛,-նշել է նա:
Նշենք, որ օգոստոսի 7-ին Վինյուսում Հայաստանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Սա ևս մեզ համար կլինի առաջին փորձը, չեն խոստանում, բայց հույս ունեն, որ բարձր արդյունքներ կգրանցեն: