14-07-2014 12:50

Հայաստանի հողերն անապատանում են

Հայաստանում բնապահպանները բազմիցս զգուշացրել են, որ այսօր մեր բնական ռեսուրսները ռացիոնալ չենք օգտագործում: Կանգնած ենք ջրի պաշարի կորստի, ինչպես նաև անապատացման խնդրի առաջ: Ինչպես աշխարհագրագետ Խորեն Խոյեցյանն է նշում, անապատացմանը նպաստում են թե բնակլիմայական և թե մարդկային գործոնները: Սակավաթիվ մեր երկիրն ամեն օր կորցնում է բերրի հողերի զգալի մասը: Իսկ ահա արարատյան դաշտավայրում հողերն անապատանում և աղակալում են:
Բանախոսը փաստում է, որ այսօր անապատացման դեմ տարվող միջոցառումների տեմպը բնավ չի համապատասխանում այս խնդրի՝ օրեցօր խորացման տեմպին: Ըստ Խոյեցյանի այսօր ողջ աշխարհը զգում է բնական ռեսուրսները կորցնելու և մեծ խնդիրների առաջ կանգնելու վախը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում ոչ միայն այն երկրներում, որտեղ այս խնդիրն առկա է, այլև մի շարք Եվրոպական երկրներում, որտեղ անապատացման վտանգը դեռևս չկա:

Ըստ բանախոսի ՀՀ-յան հողերի 80 տոկոսը անապատացող են, իսկ ահա 30 տոկոսը խիստ անապատացած են: Իսկ ահա վերջին շրջանում մենք բնական ռեսուրսները կորցնում են հենց մարդկային գործոնի պատճառով: Խորեցյանը փաստում է, որ աշխարհի շատ քիչ երկրներում կարելի է հանդիպել նման երևույթի, երբ անապատացած և ճահճացած հողերը կողք կողքի են: Այս երևույթը հիմնականում Արարատյան դաշտավայրում է:
Բանախոսը նշեց, որ այսօր բավականին արդյունավետ միջոց է կաթիլային ոռոգումը, որը նպաստում է ջրի խնայողաբար օգտագործմանը: