Բավ է պառակտվել
10-02-2014 15:18

Հինգ տարի հետո Հայաստանի ողջ բնակչությունն ինտերնետ-օգտատեր կդառնա

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Հայաստանի մեդիայի ներկա վիճակը՛՛ հետազոտության արդյունքները ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա 2013 թ.-ին 2011թվականի համեմատ մեծ դինամիկայով աճել է գյուղական բնակչության հետաքրքրվածությունն ինտերնետի ու ինտերնետով ինֆորմացիա ստանալու ուղիների հանդեպ: Փորձագետները նշում են, առաջիկա հինգ տարում Հայաստանի ողջ բնակչությունը կդառնա ինտերնետ օգտատեր:
Բանախոսը նշեց, որ Հայաստանյան մեդիա շուկան ծայրահեղ հագեցած է և այն լրջորեն ու բացասաբար է ազդում լրատվական շուկայի վրա: Ծրագիրն իրականացնողները պարզապես վստահ են, որ հոլդինգների ձևավորումն անխուսափելի է, հնարավոր է, որ մեծ լրատվամիջոցները փոքրերին կլանեն:
Իսկ ահա ԶԼՄ-ների նկատմամբ վստահության աստիճանը բավականին ցածր է: Վստահության պակասի հիմնական պատճառը լրատվամիջոցների վրա քաղաքական ազդեցությունն է: Լրատվամիջոցների նկատմամբ վստահության աստիճանը ցածր է, սակայն շատ աղոտ են այն պատկերացումները, թե որտեղից է գալիս այդ ազդեցությունը, ում է պատկանում տվյալ լրատվամիջոցները:
Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա որևէ խոստումնալից հեռանկարային պատկերացում տպագիր մամուլի նկատմամբ փորձագետների մեծ մասը չունեն: Որպես խնդրի լուծում նրանք տեսնում են այն, որ տպագիր մամուլի պատասխանատուները սկսեն արագ օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ` շուկայում պահանջարկ ապահովելու համար: