Բավ է պառակտվել
25-09-2015 11:43

Հայ զինվորը սովորություն չունի կրակել խաղաղ բնակչության վրա. Գ. Մինասյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ոտնձգություններին, ասաց. «Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս բոլոր սահմաններից՝ կրակելով խաղաղ բնակչության վրա և մեր ՊՆ-ի հայտարարությունը, որում ասվում էր, որ մեր զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների՝ շատ տեղին էր»: Բանախոսը նկատեց, որ Ադրբեջանի այս սանձարձակ քայլերում իրենց մեղքի մասն ունեն նաև միջազգային կառույցները:  «Մենք բազմիցս ասել ենք, որ ստեղծենք համակարգ, որը ցանկացած պատահար կհետազոտի և կգտնի իրական մեղավորին և նրանք համաձայնել են, սակայն, երբ Ադրբեջանն ասել է ո՛չ, միջազգային կառույցները ընկրկել են: Քաղաքական գործիչը նշեց, որ Ադրբեջանին թվում է, որ իրենց ապակառուցողկան, շանտաժի քաղաքականությունը կարող է անպատիժ մնալ և այս ամեը տեղի է ունենում միջազգային հանրության ամենաթողության արդյունքում:  «Միջազգային հանրությունը, պետք է բռնի Ադրբեջանաի ձեռքը, որ մի կողմից նրանք չսպանեն հայ կանանց, մյուս կողմից չօգտագործեն իրենց իսկ բնակչությանը, որպես կենդանի վահան: Հայ զինվորը սովորություն չունի կրակել խաղաղ բնակչության վրա: Մեր պատասխանը պետք է լինի ո՛չ համարժեք, շատ ավելի ուժեղ որպեսզի նրանք այլևս չդիմեն նման քայլի»,-եփզրափակեց Գագիկ Մինասյանը:

Մարինե Բարսեղյան