Բավ է պառակտվել
04-06-2014 13:44

Հակառակորդն ունի փող, իսկ մեր զինվորները քթածակով են և խելքով

Հայաստանը մինչև 1990 թվականն արտադրել է Խորհրդային միության ռազմական էլեկտրոնիկայի գրեթե 1/3-ը. այդ ժամանակ բավական լուրջ փորձառություն է գոյացել։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հավելելով, թե հետագայում պատերազմը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն:

Նա նշեց, որ եթե 2000 թվականին ունեինք մոտ 30 ընկերություն տեխնոլոգիական ոլորտում, այսօր ունենք 500 ընկերություն:
՛՛Եթե այն ժամանակ մոտ 600 մարդ էր աշխատում այդ ընկերություններում, ապա այսօր 11 հազար ինժեներ է աշխատում և ամենաժամանակակից տեխնոլոգիաներն են առաջարկում աշխարհին՛՛,-նշեց Կարեն Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ մոտ 70 ընկերություն ունենք, որոնց լուծումները կարող են առաջարկվել Հայաստանի պաշտպանության ոլորտին:

Սահմանային հենակետերի անվտանգությանն անդրադառնալով՝ բանախոսն ասաց, թե լուծումներ կան՝ դիտարկող սարքեր, որոնք կարող են մոնիտորինգի ենթարկել հակառակորդին և արձագանքել։
՛՛Այդ սարքավորումների միջոցով հնարավոր է ավտոմատ տեղեկացնել ինքնակառավարվող կրակակետերին, որոնք տրված կոորդինատով կարող են հակառակորդին ոչնչացնել՛՛,-նկարագրեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային սարքավորումների միջոցով ամեն մի զինվորի կարելի է բերել դիպուկահարի մակարդակի:

՛՛Հակառակորդն ունի փող և կարող է գնել նմանատիպ տեխնիկա, իսկ մենք ունենք խելք և կարող ենք այդ սարքերը սարքել: Բացի այդ, մեր զինվորներն ավելի քթածակով են և կարողանում են տիրապետել այդ մեթոդներին: Մեր ոլորտի հնարավորությունները թույլ են տալիս թարմացնել ու արդիականացնել Խորհրդային միության տարիներից եղած ու մնացած տեխնիկան՛՛։