Բավ է պառակտվել
07-08-2014 15:46

Սահմանին հակառակորդը հայ զինվորի է վիրավորել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից gisher.news-ին հայտնում են, թե վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: