Բավ է պառակտվել
01-10-2014 14:30

Հայաստանը խաղաղապահներ կուղարկի Լիբանան

Այսօր Ազգային ժողովը 112 «կողմ», 1 «դեմ» և ոչ մի ձեռնպահ ձայներով քվեարկել է «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության ՊՆ-երի միջև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի օգտին:  Համաձայնության շրջանակներում Հայաստանի Լիբանան կուղարկվեն 30 մարդուց եւ երկու սպայից բաղկացած մեկ դասակ: Սպաներից մեկը կծառայի գումարատակի շտաբում, մյուսը՝ բրիգադի: Հայ խաղարարարները կտեղակայվեն Իտալիայի խաղարարար ստորաբաժանման շրջանակներում՝ Լիբանանի հարավում՝ Շալմա, Իթալբաթ և Ալ-Մանսուրի բնակավայրերում: Նրանք կապահովվեն նշված վայրերում տեղաբաշխված ՄԱԿ-ի բազաների անվտանգությունը: