01-05-2014 11:32

«Հայ որբերի գորգն» աշնանը կցուցադրվի Սպիտակ տանը

«Հայ որբերի գորգը», հավանաբար՝ այս տարվա աշնանը կցուցադրվի Սպիտակ տունը, այս մասին նախօրեին հայտարարել է Կոնգրեսական Ադամ Շիֆը, փոխանցում է Asbarez-ը: Հայկական գորգը, որը1920-ին գործել են Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած երեխաները, 1925-ին նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ որպես շնորհակալության նշան Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության և մեծահոգության համար:
«Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Նախագահ Քուլիջն ընդգծել էր, որ «Գորգն իր պատվավոր տեղն ունի Սպիտակ տանը, որտեղ այն կխորհրդանշի բարի կամքի ամենօրյա դրսևորումը Երկրի վրա»:
Ադամ Շիֆը և կոնգրեսական Դևիդ Վալադաոն 31 այլ կոնգրեսականների հետ համատեղ անցյալ տարի նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նախագահի վարչակազմին՝ թույլ տալ ցուցադրել գորգը: Այնուհետև Շիֆը երկարատև աշխատանքներ է տարել Սպիտակ տան հետ՝ եղանակ փնտրելով գորգի ցուցադրության համար: