Բավ է պառակտվել
02-10-2014 08:19

Հայ ռազմագերին վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

Ադրբեջանում ավելի քան մեկ տարի՝ 2013-ի օգոստոսի 8-ից գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: դանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով և անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Հարազատներին ու ներկաներին ողջունելուց հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին, նշելով, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: «Շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չեմ մարել. դեռ 9 ամիս պետք է ծառայեմ»,-ընդգշեց Ինջիղուլյանը:
Անրադառնալով Ադրբեջանում իրեն հետ վարվելուն նախկին գերին պատասխանեց.
«Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք ա խոսամ: Կարմիր խաչի այցելությունից առաջ էլ էին կանչում ասում, թե ինչ պետք ա խոսամ, իմ նամակները ընթերցում էին»,– պատմեց նա:
Հակոբ Ինջիղուլյանի խոսքով՝ այս պահին իրեն լավ է զգում, հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` իրեն գերությունից ազատելու համար և ընդգծեց, որ ինքնակամ է որոշել վերադառնալ Հայաստան, իսկ միջազգային կազմակերպությունները աջակցել են: Հարցին, թե ինչու անմիջապես հայրենիք չվերադարձավ, պատասխանեց. «Ադրբեջանական ղեկավարությունն է ասել, որ պետք է գնաս երրորդ երկիր, եթե գնաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում»: Ինջիղուլյանը պատմեց նաև, որ ինքը գտնվել է հինգ հարկանի զինվորական գաղութում: