Բավ է պառակտվել
08-08-2014 15:06

Հայ գերի Կարեն Պետրոսյանը հանկարծամա՞հ է եղել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»: Այս մասին գրել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը և նշել, թե «մահվան պատճառը եղել է սրտանոթային անբավարարությունը»:

Աղբյուրը նաև հայտնել է, որ Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը: