13-08-2014 11:45

Հայ եկեղեցական առաջնորդը պարզվում է լրտես է եղել

Ավստրալիայում մեծ հարգանք վայելող եկեղեցական առաջնորդը պարզվում է ՊԱԿ-ի լրտես է եղել, հայտնում է Sydney Morning Herald-ը՝ վկայակոչելով ռուսական հետախուզության արխիվների նոր փաստաթղթերը:

Վկայակոչելով հետազոտող Վասիլի Միտրոխինին՝ աղբյուրը գրում է, որ խոսքը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Աղան Պալիոզյանի մասին է:

՛՛ՊԱԿ-ում նա ունեցել է «Զորիկ» օպերատիվ անունը: 1946-ին Սիրիայում ծնված արքեպիսկոպոս Պալիոզյանը Ավստրալիա է ժամանել 1975-ին, թեմի առաջնորդը դարձել 1982-ին: Պալիոզյանը ՊԱԿ է հավաքագրվել 1973-ին Երևանում աստվածաբանություն ուսանելու ժամանակ:

Նա ՊԱԿ-ի գործակալ է աշխատել 1974-ին Երուսաղեմում սովորելու և ուսանելու շրջանում: Ըստ աղբյուրի՝ նա շարունակել է իր կապերը ՊԱԿ-ի հետ Ավստրալիա տեղափոխվելուց հետո ևս: Սակայն ՊԱԿ-ը դժգոհ է եղել նրա գործունեությունից, համարել, որ նա բավականաչափ պատրաստվածություն չունի:

Հետազոտողը հայտնում է, որ սառը պատերազմի շրջանում ԽՍՀՄ-ը հաճախ էր դիմում հոգևորականների հավաքագրմանը:

Արքեպիսկոպոսը, որ մի շարք շքանշանների էր արժանացել իր համայնքանպաստ գործունեության համար, մահացել է 2012-ի սեպտեմբերին՛՛,-գրում է աղբյուրը: