Բավ է պառակտվել
20-03-2014 15:50

Հայ, ադաթավոր տղամարդը կրակել է փեսայի հարազատների վրա

Երեկ՝ մարտի 19-ին, Նշավան գյուղում խնամիների միջև վիճաբանություն է եղել, ինչն էլ ավելի է թեժացել, երբ տղամարդը հրացանով կրակել է:Պարզվել է, որ վիճաբանությունը եղել է աղջկան առևանգելու պատճառով: Գյուղի 30-ամյա բնակիչը Բերդիկ գյուղից առեւանգել ու ամուսնացել է մի աղջկա հետ, որի հայրը դեմ է եղել այդ ամուսնությանը: Հայրն էլ գնացել է տղայի տուն, որտեղ եղել են նաև տղայի հարազատները, վիճաբանել են, հարվածել նրա դեմքին, որից հետո քաշքշոց է սկսվել: Հայրը բավականին զայրացած, վերցրել է երկփոխանի որսորդական հրացանն ու կրակել է տղաների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել փեսայի եղբայրը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: