Բավ է պառակտվել
16-07-2014 14:50

Ռուսաստանում հայ գործարար է ձերբակալվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լեւոն Հայրապետյանին: Միջոցառումներն անցկացվել են Սերգեյ Ֆինագինի գլխավորած հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում:

Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Ռուսական Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից հետ վերադառնալիս եւ հարցաքննվել Քննչական կոմիտեում: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են ձերբակալության մասին, իսկ մոտ օրերս Բասմանի դատարանին միջնորդություն է ներկայացվելու Հայրապետյանի կալանքի համար, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություների աղբյուրներին:

Օլիգարխի նկատմամբ միջոցառումներն անցկացվում են Սերգեյ Ֆինագինի կողմից ղեկավարվող հանցավոր խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակներում: Խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին հաղորդել է նախկին պատգամավոր Իգոր Իզմեստեւը, ով այժմ ցմահ ազատազրկման մեջ է:

Լեւոն Հայրապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների ցանկում է: