22-01-2014 12:41

Կիևում բախումների արդյունքում հայ է զոհվել

Կիևի Գրուշևսկի փողոցում, որտեղ բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև, հրազենային կրակոցից մեկ մարդ է զոհվել: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ զոհվածի անունը Սերգեյ Նիգոյան է, ով Կիև էր եկել Դնեպրոպետրովսկից: Ըստ տեղեկությունների, նրա վրա երկու անգամ են կրակել՝ վզին և գլխին: