19-02-2014 11:24

Հայ բժիշկը պարգևատրվել է հրեական ՛՛Աշխարհի արդարակյացներ՛՛ մրցանակով

Հայ ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է հրեական Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի Աշխարհի արդարակյացներ մրցանակով: Մեդալը,Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը հանձնել են նրա թոռնուհուն` երգչուհի Աննա Խաչատրյանին:
Խաչատրյանների ընտանիքը պարգևատրվել է դեռ անցած տարի, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
2013-ի դրությամբ նշված պարգևին արժանացել է 24,811 մարդ, որոնցից 22-ը` Հայաստանից: