03-03-2014 15:18

Ղրիմը Ռուսաստանինն է. Հայ Արիական Միաբանությունը կաջակցի ՌԴ-ին

Հայ Արիական Միաբանությունը տարածել է հաղորդագրություն ըստ որի աջակցություն են հայտնում Մոսկվային՝ Ղրիմը վերադարձնելու հարցում: Հայտարարության միջոցով միաժամանակ հիշեցվում է, որ պետք է վերանայվեն նաև Արցախի, Նախիջևանի ու Ջավախքի հետ կապված կուսակցական որոշումները:
«Այսօր Մոսկվայի քայլերը Ղրիմի նկատմամբ ունեն բավարար հիմքեր, այդ տարածքը երբեք ուկրաինական չի եղել: 1950-ականներին կոմունիստական կուսակցության որոշումով տրվել է Խորհրդային Ուկրաինային՝ ռուս-ուկրաինական մի քանի հարյուրամյա բարեկամության առթիվ: Այս քաղաքական քայլը եւ նպատակային էր եւ անձնական, քանզի ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը լինելով ուկրաինացի՝ իր որոշակի խնդիրներն ուներ, բացի այդ՝ ժամանակին ԽՍՀՄ-ը բստրող մասոնա-բոլշեւիկյան ուժերը դեռ այն ժամանակ ծրագրել էին Ղրիմը դարձնել խորհրդային հրեական հանրապետություն: Հետո, քաղաքական դրդապատճառներով այդ հրեական երկրամասը ստեղծվեց Ռուսաստանի արեւելքում, որպես ինքնավար մարզ՝ Բիրոբիջան կենտրոնով:

Մեզ հասկանալի կլինի անգամ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներից Ալյասկան պահանջի: Շուրջ 190 տարի առաջ այդ Տարածքը, որ կոչվում էր Ռուսական Ամերիկա, պայմանագրով տրվեց բրիտանական ծավալապաշտներին, իսկ մի քանի տասնամյակ հետո մի քանի միլիոն դոլարով պատերազմելու սպառնալիքով «համոզեցին» զիջել ռուսական կողմին… Նույնը կարելի է ասել նաեւ նախկին խորհրդային Միջինասիական երկրների մասին, որ հսկայական տարածքներ ստացան նվեր մասոնա-բոլշեւիկյան դերակատարներից, այնքան, որ Ղազախստանը իր կամքից անկախ աշխարհի մեծ տարածքով պետությունների տասնյակում է:

Մոսկվան պետք է վերջապես հասկանա, որ վերանայման կարիք ունեն նաեւ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցերը, որ այդ հայկական տարածքները պետք է միանան Հայաստանին:

Նույն մասոնա-բոլշեւիկյան ուժերը, որ աշխարհի գաղտնի տերերի պատվերով (աշխարհը երկբեւեռ խաղացնելու համար) ստեղծեցին 2-րդ համաշխարհային բեւեռը՝ Խորհրդային Միությունը, որ ծրագրել էին Ղրիմի հրեականացումը, որ իրականացրեցին Կովկասի թուրքացումը (ստեղծելով երբեւէ չգոյ Ադրբեջան պետությունը՝ ընդդեմ հայերի ու պարսիկների), բոլոր հակազգային քայլերն արել են կուսակցական որոշումներով: Ուստի՝ պետք է վերանայվեն եւ հենց Մոսկվայի՜ կողմից: Արեւմուտքն էլ ոչնչով չի զիջում, քանզի նույն ուժերն էլ այստեղ են իշխում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում (երբ գա Թուրքիայի մասնատման պահը) նախատեսում են նորից երբեւէ չգոյ մի պետություն հիմնել՝ Քրդստան:

Այս իրողություններն են պատճառը, որ ես Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անունից աջակցություն եմ հայտնում պաշտոնական Մոսկվային՝ Ղրիմը իրեն վերադարձնելու գործում: Բայց միաժամանակ հիշեցնում եմ, որ պետք է վերանայվեն նաեւ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հետ կապված կուսակցական որոշումները:

Հայաստանի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ»: