Բավ է պառակտվել
19-07-2014 13:14

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական հանգիստ է


Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նախորդ երեկոյան եւ գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմից արձանագրվել են հրադադարի խախտման առանձին դեպքեր, բայց ընդհանուր առմամբ վիճակը հարաբերականորեն հանգիստ է։

Հարաբերական դադարը հաջորդել է ադրբեջանական կողմի մի շարք ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ ԼՂՀ տարածքում դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալելու փորձին։ ԼՂՀ տարածք ներխուժած խումբը վնասազերծվել է, հարուցվել է քրեական գործ։