Բավ է պառակտվել
09-05-2014 09:39

Այսօր հայերի համար եռատոն է

Այսօր Հայաստանում նշում են Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն՝ հիմնական միջոցառումները տեղի կունենան Հաղթանակի այգում: Այստեղ կհավաքվեն պատերազմի վետերաններ, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Տեղի կունենան Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողություն: Իսկ ահա Ժամը 17.00-20.00-ին Զաքյան փողոցում գտնվող մանկական այգում կկազմակերպվի տոնական համերգ:
Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան կես մլն հայ Հայաստանից, 100 հազարը՝ սփյուռքից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից, այդ թվում 10 հազար հայուհիներ, որոնցից 4 հազարը՝ Հայաստանից, մոտ 1600-ը՝ Ղարաբաղից, մնացածը՝ սփյուռքից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից: Պատերազմին տարբեր ճակատներում կռվել է 6 ամբողջական հայկական դիվիզաներ, եւս 7 դիվիզիա՝ հիմնականում հայերից կազմված:
Այսօրը հայերիս համար նշանավորվում է նաև մեկ այլ հաղթանակով. 22 տարի առաջ այդ օրը ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992-ի մայիսի 8-ին: Հարձակումը իրականացվել է մի քանի ուղղություններով: Այն տեւել է մոտ 36 ժամ: Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04.00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում: Մայիսի 9-ը մեզ համար եռակի է  կարևորվում, քանի որ այսօր նշվում է  ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օրը: