Բավ է պառակտվել
29-05-2014 17:24

Տղամարդու հորմոններ ներարկած հավի մսի պատճառով աղջիկները լուրջ խնդիրներ կարող են ունենալ. Բ Պիպոյան

Աշխարհում այսօր նշվում է առողջ մարսողության օրը, սակայն չքերին է հայտնի, թե ինչ քայլեր են արվում սննդի անվտանգության նորմերի պահպանման համար: Առողջ սնունդ հատկապես երեխաներին է հարկավոր, քանի որ ինչպես մասնագետներն են նշում, այսօր ընդունած վատ սնունդը կարող է ազդեցություն թողնել հետագայում: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այսօր, խիստ կասկածելի է , թե սպառողին ինչ սնունդ է մատակարարվում:
՛՛Հայաստանում սննդի անվտանգության նորմերը գնահատում եմ բացասաբար, մեր երկրում սանիտարահիգիենիկ պայմաններն ոտնահարված են՛՛,-նշեց Պիպոյանը, նշելով, որ տեստոստերոն հորմոնով հավի միս ենք ուտում, չպատկերացնելով հետագա ազդեցությունը.՛՛ Այն տղամարդու հորմոն է, դա հավի մսի մեջ 200 անգամ գերազանցում է, հատկապես աղջիկ երեխաները ուտում են, հետագայում անպտուղ դառնում՛՛:

Բանախոսը փաստեց, որ այսօր հանքերի շահագործման պատճառով օդը հագեցած է ծանր մետաղներով, ուստի միրգ-բանջարեղենը թունավորված է.՛՛ Հանքերը շահագործում են, իսկ 1-2 կմ այն կողմ անասուններն արածում են, իսկ հետևանքները ոչ ոքի կարծես չի հուզում, Հայաստանում վարչական պատասխանատվության չեն ենթարկում մեղվորներին՛՛: