Բավ է պառակտվել
25-12-2013 17:13

Հաստատվել է մայրաքաղաքի 2014թ. բյուջեն

Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ:
Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի կանխատեսվում է. եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, պակասուրդը` 400,000.0 հազ. դրամ։