05-05-2014 10:53

Մայիսի 5-ը հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ բնակչության ամենախոցելի հատվածն են: Մտահոգիչ է հատկապես զբաղվածության հարցը: Հայաստանում ապրում է 180 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 8 հազարը, պաշտոնական տվյալներով` երեխաներ են: Սակայն ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների` այդ երեխաների թիվը կարող է հասնել մինչև 12 հազարի, քանի որ որոշ դեպքերում հաշմանդամությունը գրանցված չէ: Մանկական հիմնադրամի կատարած հետազոտության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների 33 տոկոսը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին: 2010-ին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: