Բավ է պառակտվել
30-06-2014 13:13

Հաշմանդամ մարդիկ հասարակական վայրեր այցելելու խնդիր ունեն

Հաշմանդամների համար յուրաքանչյուր քայլափոխում հարկավոր է ստեղծել նպաստավոր պայմաններ, սակայն երբեմն անհրաժեշտությունն իրականությանը չի համապատասխանում: ՛՛Ունիսոն՛՛ ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հավաստմամբ այսօր հաշմանդամ մարդկանց ֆիզիկական մատչելիության խնդիր ունենք, քանի որ երբեմն մշակութային և առհասարակ, հասարակական վայրեր այցելելու հետ կապված բազմաթիվ դժվարություններ են առաջանում: Ցավալի է, բայց փաստ, որ մշակութային օջախներում անգամ սանհանգույցի հարցը լուծված չէ: Երբեմն նկատվում է, որ մասնավոր կազմակերպություններն ավելի հակված են ստեղծել թեքահարթականեր և հարմարավետ պայմաններ հաշմանդամների համար, սակայն չի կարելի անտեսել նաև այն, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս սկսել է լայնածավալ աշխատանք, որի արդյունքում քաղաքը դառնում է էլ ավելի հարմարավետ: Ալավերդյանը նաև նկատում է, որ այսօր հաշմանդամ մարդիկ ունեն զբաղվածության խնդիր:

Gisher.news-ի հետ զրույցում բանախոսները փաստեցին, որ այսօր հասարակության վերաբերմունքը հաշմանդամ մարդկանց հանդեպ փոխեվել է, ավելին, հատկապես մասնավոր հիմնարկություններում նրանցից շատերն ավելի հեշտությամբ են աշխատանք գտնում: Բայց երբեմն հասարակության ուշադրությունն ավել է լինում, ինչը կարող է վիավորական թվալ: Այսօր հաշմանդամների համար լուրջ խնդիր է դարձել հասարակական վայրեր հաճախելը, ճիշտ է քայլեր արվում են դրանց լուծում տալու համար, սակայն ինչպես շատ ու շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բաց կողմեր մնացել են:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է ներառական կրթությունը: Վերջինս կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Սակայն Ալավերդյանը կարծում է, որ այն հիմնականում ձևական բնույթ է կրում, քանի որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում այս ծրագրի համար համապատասխան պայմաններ ստեղծված չեն:

Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված 194 հազար 768 հաշմանդամից անվասայլակներից օգտվողները մինչեւ հինգ հազարն են։