07-03-2014 14:27

Հայաստանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը «Ուինսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ Հայաստանում յոթերորդ անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների գեղեցկության մրցույթը.
Ըստ Ալավերդյանի՝ այս տարվա մրցույթի ձեւաչափը մի փոքր փոփոխված է։ Եթե նախկինում մրցույթն անցկացվում էր մասնակիցների ուղարկած նկարների հիման վրա։ Ժյուրին ընտրում էր լավագույն տասնյակին, որոնց մեջ էլ բաշխվում էին մրցանակները։
Իսկ այս տարի փորձ է արվել մոտեցնել իրական գեղեցկության մրցույթի։ Հեղինակավոր ժյուրին լուսանկարներով կընտրի լավագույն տասնյակին, իսկ այնուհետ արդեն բեմում այդ տասնյակից կընտրվեն հաղթողները:
Ալավերդյանի խոսքով՝ իրենք փորձում են նման ոչ ավանդական եղանակներով գրավել հասարակության ուշադրությունը, բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների մասին։
«Մրցույթը շատերի կյանքում է շատ բան փոխել։ Օրինակ, մեր գրեթե բոլոր հաղթողները արդեն աշխատանքի են անցել։ Չեմ ուզում դա կապել մրցույթի հետ, բայց մրցույթի միջոցով շատերի մոտ աճում է վստահությունը, աշխատում են իրենց վրա։ Իհարկե, հիասաթափություններ էլ են լինում, բայց այդ ամենը նրանց միայն կոփում է»,-նշեց նա։
Ըստ Ալավերդյանի՝ իրենք փորձում են նման ոչ ավանդական եղանակներով գրավել հասարակության ուշադրությունը, բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների մասին։