Բավ է պառակտվել
24-01-2014 20:19

Երևանում խախտվում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները

Երեւանի քաղաքապետարանը խախտել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Ներառական կրթություն իրականացնող Երեւանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:

Խնդիրն այն է, որ Քաղաքաշինության նախարարությունը հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան դպրոցի հիմնանորոգման համար, որում նախատեսված չի եղել հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովումը: Սխալ հայտի հիման վրա քաղաքապետարանը տվել է առաջադրանք եւ, արդյունքում, դպրոցի հիմնանորոգումն իրականցվել է շինարարական նորմերի խախտմամբ: Մինչդեռ, օրենսդրությամբ նախատեսվում է, որ Երեւանի քաղաքապետը պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համապատասխանում է սահմանված շինարարական նորմերին եւ օրենքի պահանջներին: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանի գործողություններով խախտվել են ամեն օր դպրոց հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները եւ Օմբուդսմենը կայացրել է խախտման մասին որոշում»: