Բավ է պառակտվել
06-11-2014 11:21

Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հարություն Սարգսյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով նրան բեղմնավոր աշխատանք: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը կարդարացնի կառավարության և ՀՀ նախագահի հույսերը:

Նշենք, որ Հարություն Սարգսյանը զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը, նախկինում եղել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: