Բավ է պառակտվել
29-01-2014 12:40

Շուրջ 80 հազար աշխատող եթե գործադուլ հայտարարեն՝ անպայման կազդեն Սահմանադրական դատարանի որոշման վրա

 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվողները դեռևս շարունակում են պայքարի տարբերակներ առաջարկել: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ համակագի դեմ պայքարելու համար ցանկացած ձև ընդունելի է: Օրինակ ՝ համազգային գործադուլ, ըստ փաստաբանի, եթե 80 հազար մարդ դուրս գա փողոց ու պայքարի այդ օրենքի դեմ, վաստահաբար, ինչ-որ դրական տեղաշարժ կնկատվի:
Անդրադառնալով ՍԴ-ի՝ օրենքը երկու ամսով կասեցնելու որոշմանը, փաստաբանը նշեց, որ դրա մեջ հնարավոր չէ չնկատել քաղաքական բաղադրիչ, ինչը միտված է հանրության ակտիվությունը ճնշելուն «Որևէ մեկը չի կարող այսօր երաշխիք տալ, որ լավ բարեփոխում կլինի, մինչդեռ նախագահն այլ բան էր ասում»,- հավելեց բանախոսը:
Նորայր Նորիկյանը նշում է, որ իր համար անհասկանալի է նաև կառավարության «կացնային դիրքորոշումն» այդ հարցի շուրջ. «Առհասարակ, ցանկալի կլիներ, որ մեր մասնագետները մի քանի հարցի պատասխան տային, թե այս օրենքն այսօր մեզ պե՞տք է, թե՝ ոչ ինչպիսի՞ ռիսկեր է իր մեջ պարունակում՛՛:
Փաստաբանի հավաստմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իշխող կուսակցության ղեկավարն է և կառավարության պատախանատուն, ուստի նա կարող է այս օրենքի ընդունման հարցում իր ազդեցությունն ունենալ: