20-06-2014 17:14

Հրաչյա Հարությունյանի ազատ արձակվելու լուրերը անհիմն են.Լ. Հարությունյան

Մոսկվայի դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարաձգել «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ 18 մարդու մահվան մեջ։ Արդյունքում հայազգի վարորդն ազատ է արձակվել: Այսօրինակ նյութեր այսօր կարելի բոլոր լրատվական կայքերում հանդիպել, սակայն news.gisher.ru-ն զրուցեց Հրաչյա Հարությանունկանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ լուրի իսկությունը պարզելու համար: «Ես ու ընտանիքիս անդմաները նման բան չեն լսել ու չեմ կարծում, որ լուրերը ասեկոսեների մակարդակից բարձր են», -նշեց զրուցակիցս: Ըստ նրա՝ խոսակցություններն անհիմն են, քանզի դեռ դատը չի եղել և հետևաբար նոր որոշում լինել չէր կարող: 
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանի բեռնատար մեքենան մեծ արագության տակ շրջվել էր անսարքության պատճառով։ Այն բախվել էր մարդատար ավտոբուսի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։

Տաթև Առաքելյան