01-02-2014 10:13

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

 Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր ժամը 09.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տավուշի մարզը անանցանելի է մեծ ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, իսկ Սյունիքի մարզում, ինչպես նաև Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: