07-03-2014 17:11

Խարդախության 9 դեպք և ՃՏՊ 4 պատահար մեկ օրում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 9 դեպքից` 6-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, մաքսանենգության` 4, յուրացման 1 և ավազակային հարձակման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: