13-01-2014 11:11

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

 

Հանրապետության որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։


Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: