Բավ է պառակտվել
22-07-2014 13:25

Մի՞թե էկզոտիկ երկրներում հնարավոր է մատչելի գներով հանգստանալ

Ամռան ամիսներին ընդառաջ, թե ինտերնետում, թե հեռուստատեսությամբ և թե ռադիոյով հնչում են գայթակղիչ գովազդներ՝ ակտիվ -հանգստի վերաբերյալ: Հատկանշականն այն է, որ առաջարկվող ծառայությունների դիմաց պահանջվող գումարի չափն այնքան էլ մեծ չէ: Պարզ հաշվարկի դեպքում անգամ հնարավոր է հասկանալ, որ էկզոտիկ վայրերում 8-ից 10 օր հանգստանալու համար բավականին կլորիկ գումար է հարկավոր: Սակայն, ըստ հայկական զլմ-ներում տարածվող գովազդի՝ ակցիաների շնորհիվ կարող ենք մի լավ հանգստանալ և ծախսել նախատեսվածից քիչ գումար:
Հոգեբան Սամվել Խուդոյանը սեփական փորձի վրա հիմնվելով փաստում է, որ նման հայտարարությունները հիմնականում խաբեություն են, ավելին, անբարեխիղճ գովազդ, որի համար անգամ քրեական պատասխանատվություն է հասնում:

Ըստ հոգեբանի նման հայտարարությունները հոգեբանական ճնշում են գործադրում սպառողի վրա, ով հասնելով տուրիստական գործակալություն, պարզում է, որ իրականում գովազդվող գումարը չի համապատասխանում պահանջվող գումարին: Շատերը ամոթի զոհ դառնալով օգտվում են տվյալ ծառայությունից: Սակայն բանախոսը նշում է, որ նման խաբեությունների պատճառով չարժե տուրիստական կազմակերպություններին դատի տալ, քանի որ կան այլ կառույցներ, որոնք կարող են կարգավորել այս հարցը և պաշտպանել սպառողի իրավունքները: Gisher.news. ru-ի հետ զրույցում իրավաբանը փաստեց, որ գովազդտուին դատի տալու համար, նախ հարկավոր է ապացոուցել մեղքը, իսկ դա կարող է տևել երկու ամիս կամ ավելին: Իսկ երբ դատարանն այն որակի կեղծ գովազդ, ապա գովազդատուին կարող են անգամ 2 տարով ազատազրկել: Մասնագետները հորդորում են աբսուրդային գովազդային հայտարարություններից խուսափել, քանի որ ակնառու կերպով գներն ու առաջարկվող ծառայությունները միմյանց չեն համապատասխանում: Այդուհանդերձ, հոգեբանը մաղթում է բարի հանգիստ և նշում. լիարժեք լիցքաթափվելու համար հարկավոր է մեկնել հանգստի ամենաքիչը օրով: