Բավ է պառակտվել
19-02-2014 12:48

Բրիտական խմբի անդամները ՊՆ-ում

Երեկ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:
Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: